WOW!HR Armenia & Georgia Business-Award

WOW!HR Armenia & Georgia Business-Award

May 20

Առաջին անգամ Երևանում՝ սույն թվականի մայիսի 20-ին տեղի է ունենալու ամենամեծ գործարար իրադարձությունը ՝ WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես-մրցանակաբաշխությունը, որն իր շուրջն է համախմբելու Հայաստանի և Վրաստանի գործարար միջավայրերից մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների, թոփ մենեջերների, տնօրենների և փորձագետների տարբեր ոլորտներից:

 

Երևանում միջոցառումը կազմակերպվում է  HR-tv.ru-ի և Cascade People & Business ընկերությունների համատեղ ջանքերով: WOW!HR-ը միջազգային ամենամեծ և լայնամասշտաբ գործարար իրադարձություններից է, որին ամեն տարի , ամբողջ աշխարհում, մասնակցել են 2000-ից ավել անհատներ, 300-ից ավել պրոեկտներ, և, որի շրջանակներում իրականացվել են 50-ից ավելի բանախոսություններ ու վարպետության դասեր: Այս ամենի և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումներով՝  www.wowhr.ru  և www.wowhr.am: Բիզնես-մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Հայաստանի ՄՌ Ասոցիացիան:

 

WOW!HR Հայաստան և Վրաստան  նախագծի հիմնական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում ներդրված և կիրառված լավագույն պրակտիկաները միավորելն ու մասսայականացնելն է, բիզնես միջավայրերում փոխադարձ կապերի ստեղծումը, գործատուի բրենդի առաջխաղացումը ու փորձի փոխանակումը: Բիզես-մրցանակաբաշխության ողջ ընթացքում քննարկվելու և ներկայացվելու են  ՄՌԿ ոլորտի համաշխարհային տենդեցները, տեղի ու միջազգային լավագույն պրակտիկաները, և այլն:

 

Այս խոշորագույն միջազգային միջոցառումը կհյուրընկալի շուրջ 200 մասնակից, 60 ընկերություն, 15 նոմինանտ և միջազգային խոսնակներ:

 

Շտապեք ձեռք բերել և ամրագրել ձեր մասնակցությունը WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես մրցանակաբաշխությանը:

 

Իրադարձության մասնակիցը լինելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ http://bit.ly/2V0Yke8 :

 

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել՝ www.wowhr.am , զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94/11 58 46 96  կամ գրել՝ wow@wowhr.am  :

No Comments

Leave a Comment: