Աշխատանքային իրավունքի մի շարք թարմացումների վերաբերյալ

Աշխատանքային իրավունքի մի շարք թարմացումների վերաբերյալ

May 14

Նախ և առաջ շնորհավորում ենք Ձեզ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Թող որ հաղթանակները լինեն ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև ՄՌ: 

Սիրով ներկայացնում ենք մեր հաջորդ ՄՌ ակումբը «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի հետ՝ Աշխատանքային իրավունքի մի շարք հարցերի թարմացումների վերաբերյալ: 
Հանդիպման ընթացքում հիմնականում արծածվելու են հետևյալ թեմաները՝

1. Աշխատանքային գրքույկներ,
2. Օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն,
3. Աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:

Աշխատանքային իրավունքի վերաբերյալ ՀՀ իրավակաիրառ պրակտիկայի վերլուծություն ՀՀ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների որոշումների հիման վրա, մասնավորապես.
1. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում,
2. Աշխատողին զբաղեցրած պաշտոնում վերականգնում,
3. Աշխատանքային հարաբերություններում աշխատողի նյութական պատասխանատվության հիմքեր և պայմաններ,
4. Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքեր,
5. Ժամկետային պայմանագրի կնքման առանձնահատկություններ:

Ակումբը վարելու է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի իրավաբան՝ Հովհաննես Վարդանյանը, որը ծառայություններ է մատուցել մի շարք տեղական և միջազգային ճանաչված ընկերությունների:
Սիրով սպասում ենք Ձեզ մայիսի 14-ին, ժամը 16:00-ին, Արամի 80 հասցեով:

Ակումբը անվճար է բոլոր ՄՌ Ասոցիացիայի անդամների համար: Մյուսների համար մասնակցությունը վճարովի է և կազմում է 5000 ՀՀ դրամ: 
Հ.Գ. Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև մայիսի 12-ը ուղարկելով էլ. նամակ assistant@cascade.am էլ. հասցեին կամ զանգահարելով՝ 37494584696 :

Սիրով սպասում ենք Ձեզ:

 

No Comments

Leave a Comment: