Աշխատանքային իրավունքի մի շարք թարմացումների վերաբերյալ
May 14, 2018Նախ և առաջ շնորհավորում ենք Ձեզ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Թող որ հաղթանակները լինեն ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև ՄՌ:
Սիրով ներկայացնում ենք մեր հաջորդ ՄՌ ակումբը «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի հետ՝ Աշխատանքային իրավունքի մի շարք հարցերի թարմացումների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում հիմնականում արծածվելու են հետևյալ թեմաները՝
1. Աշխատանքային գրքույկներ,
2. Օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն,
3. Աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:
Աշխատանքային իրավունքի վերաբերյալ ՀՀ իրավակաիրառ պրակտիկայի վերլուծություն ՀՀ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների որոշումների հիման վրա, մասնավորապես.
1. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում,
2. Աշխատողին զբաղեցրած պաշտոնում վերականգնում,
3. Աշխատանքային հարաբերություններում աշխատողի նյութական պատասխանատվության հիմքեր և պայմաններ,
4. Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքեր,
5. Ժամկետային պայմանագրի կնքման առանձնահատկություններ:
Ակումբը վարելու է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի իրավաբան՝ Հովհաննես Վարդանյանը, որը ծառայություններ է մատուցել մի շարք տեղական և միջազգային ճանաչված ընկերությունների:
Սիրով սպասում ենք Ձեզ մայիսի 14-ին, ժամը 16:00-ին, Արամի 80 հասցեով:
Ակումբը անվճար է բոլոր ՄՌ Ասոցիացիայի անդամների համար: Մյուսների համար մասնակցությունը վճարովի է և կազմում է 5000 ՀՀ դրամ:
Հ.Գ. Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև մայիսի 12-ը ուղարկելով էլ. նամակ [email protected] էլ. հասցեին կամ զանգահարելով՝ 37494584696 :
Սիրով սպասում ենք Ձեզ: