Home Events - Cascade People & Business Webinar 10 Քայլ. UPward Կազմակերպական մշակույթ

10 Քայլ. UPward Կազմակերպական մշակույթ

Իսկ Դուք պատրա՞ստ եք նոր թռիչքի․․․

Հուլիսի 9-ին, ժամը 18։30-ին Cascade People & Business-ը կազմակերպում է «Կազմակերպական մշակույթ․ 10 սկզբունք» դասընթացը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

    ուզում են պրակտիկ գիտելիքներ ստանալ՝ վերլուծելու իրենց կազմակերպության կազմակերպական մշակույթը,
    ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները կազմակերպական մշակույթի ձևավորման կարևոր գործում,
    ուղղակի հետաքրքրված են/ուզում են բացահայտել կազմակերպական մշակույթը,
    լուծումներ են փնտրում հեռավար աշխատանքի պայմաններում կազմակերպական մշակույթի պահպանման և վերափոխման գործում։

Դասընթացը կվարի Արևիկ Դավթյանը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում։

✅ Արևիկը եղել է Արդշինբանկի ՄՌԿ ստորաբաժանման հիմնադիրներից, ղեկավարել է IDeA հիմնադրամի և Գլոբբինգ ընկերության ՄՌ բաժինները։

 Արևիկը անընդհատ սովորել և զարգացել է իր ոլորտում, մասնակցելով բազմաթիվ ուսուցողական միջոցառումների, իսկ 2010 – 2012 թվականներին սովորել է ՌԴ կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում, ստանալով Executive MBA աստիճանը:

 Արևիկը զբաղվում է նաև դասախոսական աշխատանքով: Նա դասավանդում է Սլավոնական համալսարանի բիզնես դպրոցում և ՀՊՏՀ-ում:

Դասընթացի բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագիր՝ Cascade People & Business-ի կողմից։

    Դասընթացի տևողությունը 3 ժամ է,
   ✔️ Մասնակցության արժեքը՝ 3.500 դրամ,
   ❗️Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 5:

Գրանցվել կարող եք նաև՝  ուղարկելով մասնակցությունը հաստատող նամակ [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 077 79 96 29 հեռախոսահամարին, որից հետո մենք կկապվենք Ձեզ հետ։

The event is finished.

Category