Մեր մասին

Slide Three
Image is not available

we bring change

we bring change

մենք փոփոխություն ենք բերում

To People and business

To People and businesses

to people and business

we-aim-for-presision-and-perfection-1024x683
Մեր նպատակը
Ճշգրտությունն ու կատարելությունն է

Մեր աշխատանքը միանշանակ հենված է բծախնդրության և պերֆեկցիոնիզմի վրա: Ամեն նոր սցենարում մենք մեթոդապես փնրում և գտնում ենք միտումներն ու պատճառահետևանքային կապերն և կիրառում դրանք փոփոխության ու առաջընթացի հասնելու համար:

we-treat-each-case.jpg-new
Մենք ամեն դեպքին վերաբերվում ենք

յուրովի

Ամեմ մի դեպք նոր մի պատմություն է, որի հետ գործ ենք ունենում: Շատ լավ պատկերացնում ենք, որ նույն մոտեցումը ճիշտ չէ ամեն թեկուզ և նման խնդիրների լուծման հարցում: Միշտ պետք է նորովի նայել՝ կախված, անշուշտ, դեպքի պատմությունից կոնտեքստից: Կարևորն այն արժեքն է, որին կարողանում ենք հասնել ամեն անգամ:

previous arrow
next arrow

մեր մասին

Մենք ՄՌ մասնագետների մի թիմ ենք` նվիրված մեր հաճախորդներին ՝ այսօրվա արագ փոփոխվող միջավայրում իրենց բիզնեսում հաջողության հասնելու ճանապարհին նորարարական և ճկուն գործիքներով ու լուծումներով զինելու մեր հիմնական նպատակին: Որպես ՄՌ խորհրդատվության ոորտի պիոներներ՝ մենք միակ կազմակերպությունն ենք Հայաստանում, որն առաջարկում է միանգամյա համալիր ՄՌ կառավարման ծառայություններ և խորհրդատվություն: Մեր հաճախորդների համար լինելով վստահելի ու հուսալի բիզնես գործընկեր՝ մենք տրամադրում ենք կոնկրետ հաճախորդին և իր առանձնահատուկ կարիքներին հարմարեցված ՄՌ լուծումների համապարփակ փաթեթ և կամ առանձին ծառայություն: Կախված կազմակերպությունում աշխատուժի պլանավորման, փոփոխության կառավարման և/կամ կազմակերպության ամբողջական վերակառուցման/վերաձևավորման կարիքի՝ մենք այստեղ ենք՝ աջակցելու մեր հաճախորդներին իրենց խնդիրները հայտնաբերելու, կարիքները ճիշտ համակարգելու և դրանց պրոֆեսիոնալ ու ամենառացիոնալ լուծումներ տալու հարցում: Մենք միավորում ենք մարդկանց, ստեղծում ենք դրական փոփոխությունների համար նպաստավոր պայմաններ և մեր հաճախորդին ուղղորդում ծրագրի ողջ ընթացքում:

մեր պատմությունը

Հիմնվելով 2008թ-ին՝ այսօր Կասկադ Փիփլ էնդ Բիզնես-ը Հայաստանում որպես ՄՌ ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից է և շարունակում է իր զարգացումը՝ ընդլայնելով իր աշխատանքը տարածաշրջանում:

Մենք անհամբեր ենք վերափոխել ձեր բիզնեսը և ստեղծել մնայուն արժեքներ: Մենք դրան կհասնենք՝ հայտնաբերելով այն թաքնված պոտենցիալը, որն ունի ձեր կազմակերպությունը, ինչպես նաև ձեր բիզնեսում փոփոխության մանրամասն վերլուծությամբ, որը համընկնում է ձեր իսկ տեսլականի հետ:

Նորարարության, փոփոխության, աճի և ակնառու արդյունքների մեր ձգտումը նպաստեց այնպիսի մշակույթի ստեղծմանը, որը երբեք չի բավարարվում լավագույնից պակասով:

Մենք մշտապես գերազանցում ենք մեր աշխատանքում, քանի որ մենք․

կայուն կերպով աշխատում ենք լավագույն միջազգային (արևմտյան) փորձը լոկալ առնձնահատկություններով հանդերձ զարգացնելու և տեղայնացնելու ուղղությամբ,

ունենք արդեն իսկ հաջողված ծրագրերի հսկա պորտֆոլիո և ծավալուն պրակտիկ փորձառություն,

մեր հաճախորդների հետ աշխատում ենք դեմ դիմաց՝ ամենառացիոնալ նորարար և կոնկրետ հաճախորդին հարմարեցված ռազմավարությամբ:

և… այո՛, մենք փոփոխություն ենք բերում

միացիր թիմին

Միացիր մեզ, եթե քեզ տեսար փոփոխություն բերող մեր առաքելությունում, եթե բավարար խիզախ ես քեզ համարում, պատրաստ նորարարությունների և, անշուշտ, եթե դու երբեք չես բավարարվում պակասով, քան առավեագույնն է:

Arpi

ԱՐՓԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հիմնադիր և Գլխավոր տնօրեն www.arpikarapetyan.com

Մարդկային ռեսուրսների կառավարումը մարդկանց և մարդկանց միջոցով հաջողության կառուցման մասին է: Եթե սա ընդունեցիր որպես արժեք, ապա մնացած բոլոր համակարգերը, կառուցվածքները, քաղաքականությունները, հոդվածերն ու կանոնակարգերը կգան ինքնըստինքյան: Մարդ արարածն ունի անհասման հնարավորություններ, ինքնազարգացման, ինքնակրթության անհավանական կարողություն: Երկար տարիների գործունեությունից հետո մենք պնդում ենք – երբ դու չես կորցնում նշանակետդ և հավատում ես լավագույն արդյունքին, այդժամ բոլոր անհավանական բաները դառնում են հավանական և ամենաանհավանական սցենարները դառնում են անհավատալի կինոնկարներ: Միակ բանը, որ անհրաժեշտ է անել – ճիշտ բանալի ընտրելն է: և… այո՛, մենք փոփոխություն ենք բերում: