DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով:
Պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի բեկում մտցնել ձեր մտածելակերպում և խանդավառել ձեզ:
Հոգնե՞լ ես ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներից: Ուրեմն DisruptHR-ը հենց քեզ համար էs
Պատրա՞ստ ես տաղանդների մասին խոսել միանգամայն այլ հարթությունից: Ուրեմն DisruptHR-ը հենց քեզ համար է:
Պատրա՞ստ ես յուրացնել նորը և արագ կերպով: Ուրեմն DisruptHR-ը հենց քեզ համար է:
Ցանկանում ես փոխե՞լ իրերի ընթացքը, ստիպել մյուսներին այլ կերպ մտածել և ոգևորել նրանց փոփոխություններ անել: Ուրեմն DisruptHR-ը հենց քեզ համար է:
Սա Երևանն է
Եվ մենք Disrupt-ում ենք HR ոլորտը…
Ձևաչափ՝ Առաջնորդվելով TED talk-երի փայլուն և ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենք 10 խոսնակ (Disruptor-ներ), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է իր միտքը 5 րոպեի ընթացքում՝ 20 սլայդով, որոնցից յուրաքանչյուրը մեխանիկաբար փոփոխվում է 15 վայրկյանում։ Ելույթները ներկայացվելու են 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո: